Արտասովոր դեպք է գրանցվել Գերմանիայի Ռեգիոնալ Լիգայում։ Տեղի «Ռիպդորֆ Մոլցեն» ակումբը 37-0 հաշվով պարտություն է կրել «Հոլդենշտեդտից»։
Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Նշվում է, որ պատճառը եղել է առաջին թիմի ֆուտբոլիստները որոշել են սոցիալական հեռավորություն պահպանել երկրորդ թիմի ֆուտբոլիստներից, քանի որ տեղեկություն է ստացվել, որ վերջիններս խաղից առաջ շփվել են կորոնավիրուսով վարակված մարդու հետ։
«Ռիպդորֆ Մոլցենը» խնդրել է հետաձգել հանդիպումը, բայց այն մերժվել է, ու թիմն էլ որոշել է մեծ տուգանքներից խուսափելու համար դուրս գալ դաշտ, բայց սոցիալական հեռավորությունը պահպանել։
