«Գերմանիա-Հայաստան» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 5-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:
Հայաստանի հավաքականը՝ ծիրանագույն մարզաշապիկով, իսկ Գերմանիայի հավաքականը խաղադաշտ դուրս կգա սպիտակով: