fbpx
Սպորտ
10:33 12/02/2020

Գևորգ Ղարիբյանը տապալեց ադրբեջանցի ըմբիշին 8:0 հաշվով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հռոմում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովի նկատմամբ:

Ամբողջ գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց ադրբեջանցի մրցակցին: Գոտեմարտի վերջում Մուրադ Բազարովը զայրույթից ձեռքով միտումնավոր հարված հասցրեց հայ ըմբիշի գլխին: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը և ադրբեջանցու ոչ սպոտային պահվածքի համար երկու միավոր ավելացրեց Ղարիբյանի հաշվին:

Կիսաեզրափակիչում Ղարիբյանի մրցակիցը կլինի Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայջիսաուն։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ