Չելյաբինսկում ավարտվեց December evenings 2019 շրջանային մրցաշարը, որին մասնակցում էին 10 շախմատիստ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը: Մեր շախմատիստը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 4 հաղթանակ և 5 պարտիա ավարտելով հաշտությամբ:
Արդյունքում Հարությունյանը վաստակեց 6,5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:
Այս մասին տեղեկացնում են Հայասատանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
