Սպորտ
15:40 18/02/2020

Գևորգ Հարությունյանը «Կասպյան Գավաթի» միանձնյա առաջատարն է

Իրանում մեկնարկել է «Կասպյան Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 202 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր։

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ՝ գրոսմայստերների Գևորգ Հարությունյանը և Լևոն Բաբուջյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը և Մարիամ, ինչպես նաև պատանի շախմատիստուհի Աստղիկ Հակոբյանը։

Կայացած 6 տուրերից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Գևորգ Հարությունյանը։ Լևոն Բաբուջյանը և Սիրանուշ Ղուկասյանը 5-ական միավորով կիսում են 3-րդ հորիզոնականը։ Հայկ Երիցյանը վաստակել է 4,5 միավոր, Մարիամ Ավետիսյանը և Աստղիկ Հակոբյանը՝ 3,5-ական։

Գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ