fbpx
Խորհրդարան
11:40 21/02/2020

Գևորգ Պետրոսյանը գործուղումների մասին հարցեր է ուղղել ՀՀ նախագահին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ գործուղումների մասին հարցեր ուղղելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ՀՀ նախագահի գործուղումների վրա ծախսվել է 123 մլն դրամ․ նա գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան է։

«Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետության հասույթը: Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից Նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու՝ իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել: Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի»,-գրել է Գևորգ Պետրոսյանը։

Ծախսատար ՆախագահըՈր գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ…

Gepostet von Gevorg Petrosyan am Donnerstag, 20. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ