fbpx
Հասարակություն

Երբ կոալիցիայի մեջ էիք, Հայաստանից արտագաղթել է 372800 մարդ․ Գևորգյանը հակադարձեց Զոհրաբյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև արտագաղթը։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից նշեց, որ ավիանկերությունները Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը դարձրել են 1050 դոլար։ Հետո հարց հնչեցրեց «Իմ քայլի» պատգմավորներին․ «Բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնալ հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»։

Այնուհետև իմքայլական Հայկ Գևորգյանը հակադարձեց Զոհրաբյանին։ Նա շեշտեց, որ արտագաղթը թվերով են չափվում ու նշեց, որ երբ ԲՀԿ-ն կոլացիայի մեջ էր իշխանությունների հետ (2008-2017թթ․) ու կրում էր կառավարության գործունեության պատասխանատվությունից, Հայաստանից հեռացել է 372800 մարդ, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո վերադարձել է 41 հազար մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ