Հասարակություն

Կրակել են Գեղամ Մանուկյանի տան պատուհանին․ նա դիմել է ոստիկանություն

Հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը վնասել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակչի տան պատուհանի ապակին։ Նշված տունը պատկանում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանին։

Վարկածներից մեկն այն է, որ վնասվածքն առաջացել է կրակոցի հետևանքով, քանի որ միայն կրակոցի արդյունքում նման վնասվածք կլիներ ապակու վրա։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություն։

Aravot.am-ը Գեղամ Մանուկյանին խնդրել է  անդրադառնալ կատարվածին։

«Այսօր առավոտյան եմ հայտնաբերել։ Այն, ինչ որ տեսել եմ, ենթադրաբար կրակոց էր, դիմել եմ ոստիկանություն։ Հետո քննիչ է եկել։ Խոստացել են բալիստիկ փորձաքննություն անցկացնել՝ պարզելու, թե կրակոցը ո՞ր ուղղությամբ է եղել»,- ասել է Գեղամ Մանուկյանը։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ