fbpx
Մարզեր

Հիմնանորոգվում է Գեղարքունիք համայնքի վթարված կամուրջը

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացրել է, որ Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։

«Կամրջի շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին։ 400 հազար դրամ էլ հատկացրել է Գեղարքունիքի համայնքապետարանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին տասնօրյակից և կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։ «Օգոստոսի 9-ի դրությամբ արդեն կառուցվել են կամրջի հենապատերը և ծածկը։ Առաջիկա օրերին կտեղադրվի ասֆալբետոնե շերտը և ճաղավանդակները, կկատարվեն ջրամեկուսացման աշխատանքներ, որից հետո կամուրջը պատրաստ կլինի շահագործման։ Այն կենսական կարևոր նշանակություն ունի համայնքի կենսագործունեության համար, քանի որ իրար է կապում գյուղի թաղամասերը։ Համայնքի բնակչության անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ արդեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ կամրջի վթարից հետո առաջացած խնդրին արագ արձագանքելու և սեղմ ժամկետներում միջոցներ տրամադրելու համար»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ