Իրավական

Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ բաժանող անձը հայտնաբերվել է

Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ բաժանող անձը հայտնաբերվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

«Համացանցում շրջանառվում էին լուրեր, թե «Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ են բաժանել, կատարվել է ստամոքսի լվացում», ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն և, համաձայն փորձագետի եզրակացության, փորձաքննության ներկայացված «Вдохновение» շոկոլադում հոգեմետ և խիստ ներգործող նյութեր չեն հայտնաբերվել:

Հայտնաբերվել է շոկոլադ հյուրասիրող անձը: Պարզվել և հիմնավորվել է, որ դպրոցի երեխաներից, «Вдохновение» շոկոլադե սալիկներից որևէ մեկը չի թունավորվել, այն եղել է անվնաս, իր մեջ թունավոր նյութեր չի պարունակել»,- գրել է Նելլի Դուրյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ