Առողջապահություն

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է 14 քաղաքացի:

«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 225 դեպք, որից առողջացել են 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն և Ծակքար համայնքներում»,- ասված է  գրառման մեջ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ