fbpx
Քաղաքականություն
00:07 28/10/2019

Ղարաբաղը Հայաստանի տարածքն է․ Պոզների պատասխանը ադրբեջանցի լրագրողուհուն

Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ելույթ ունենալիս պատասխանել է երիտասարդ ադրբեջանցի լրագրողուհուն, ում դուր չի եկել Պոզների «պրոհայկական» մոտեցումը Արցախի հարցի հետ կապված։

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, լրագրողուհին Պոզներին ասել է, որ «Ղարաբաղի անկախությունը աշխարհի կողմից ճանաչված չէ»։

Սրան ի պատասխան Պոզները պատասխանել է, որ «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի տարածք»։

Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պոզները հայտնել էր, որ ցանկանում է լինել նաև Արցախում և այնտեղ հայտնել իր կարծիքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ