«Հայաստան» խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին՝ արդեն 13-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Այս մասին նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում Ղազինյանը կրկին չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ թեկնածուն (նկատի ունի Ղազինյանը-խմբ․) չկա, իսկ Facebook-ում նա խայտառակ գրառումներ է անում, որոնք չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից։