fbpx
Քաղաքականություն

Ղրղզստանի նախագահը ժամանեց Հայաստան

Արդեն Հայաստանում է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Վերջինիս տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, ում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ժեենբեկովը Հայաստան է ժամանել, որպեսզի մասնակցի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվող Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Նշենք, որ դրան մասնակցելու են նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարներ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ