Այսօր, երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը զրուցում էր լրագրողների հետ, նրան ուղղվեց, թե արդյո՞ք վերջինս աղոթում է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, Ղուկասյանը պատասխանեց․
«Աղոթելը ծիծաղով չէ: Ես ընդհանրապես քեզ համար էլ եմ աղոթում, որ Աստված խելք ու շնորհք տա բոլորին և հայոց երկրում էլ խաղաղություն լինի: Որովհետև երբ ասում ես «Հայր մերն», չես ասում «Հայր իմ»: Երբ որևիցե մեկն ասում է Հայր մեր, աղոթում է բոլորիս համար:
շՀավատքը ծիծաղի առարկա մի սարքեք, որովհետև ես մեղկում եմ ձեզ»:

