«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Ես գիտեմ, որ շատերդ չեք զարմանա, բայց և այնպես իմացեք։
Պարզվում է էս Հատիսի գյուղապետը, 1996 թվականից էդ գործին է, ու երկար տարիներ եղել է ԲՀԿ թեկնածուն։ Բայց սա չի ամենահետաքրքիրը։
Դե, պարզ է, որ Կոտայքում կամայական գյուղապետ կարող էր լիներ համապատասխան Կոտայքի բդեշխի ձեռնասունը։
Ուշադրություն!
Երկրորդ նկարում նույն անձնավորությունը դարձել է ՔՊ թեկնածուն, առաջիկա ՏԻՄ ընտրություններում։
Ես, որ ասում եմ Նիկոլն ու Ծառուկյանը գործարքի են գնացել, ու դրա գինը մենք ենք վճարում Հատիսի ավերմամբ, այ նաև, սրա նման փաստերով է հիմնավորվում։
Փոխանակ քրեական գործ հարուցեին, պարզեին, թե ինչ հանգամանքներում է անօտարելի բնության հուշարձանը օտարվել, ինչ հանգամանքներում է առանց ՇՄԱԳ-ի իրականացվել ճանապարահաշինական, էլեկտրահաղորդակցման, ջրագծերի անցկացման աշխատանքներ, ՔՊ վարչությունը որոշել է իր հովանու տակ առնի ենթադրյալ հանցագործին։
Ինչու՞, որովհետեւ ինչպես ասում էի, գործ ունենք հովանավորչության հետ։
Քաղաքացիական պայմանագիր
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
CPC Armenia / Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
ՀՀ կառավարություն
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Տանը մարդ կա՞
Serj Tankian , էլի քեզ կարող է լսեն, ասա, թող սարը չավիրեն, մինչեւ տեսնենք ինչն ենք անում, դիմենք Յունեսկոին»։