fbpx
Աշխարհ

Թաիլանդի գիշերային ակումբներից մեկում հրդեհ է բռնկվել․ 13 մարդ զոհվել է

Թաիլանդի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել։

Հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 1-ի սահմաններում Mountain B գիշերային ակումբում, մեկ հարկանի շենքում, որը գտնվում է Չոնբուրի նահանգի Սաթահիփ թաղամասում։

Ոստիկանության գնդապետ Վուտիպոնգ Սոմջայը CNN-ին ասել է, որ բոլոր մահացածները Թաիլանդի քաղաքացիներ են եղել: Փրկարարները հայտնել են, որ մահացածներից մեկը 17-ամյա երիտասարդ է, որը մինչ այդ հայտնաբերված ամենաերիտասարդ զոհն է:

Գնդապետ Սոմջայը հայտնել է, որ հրդեհի պատճառները պարզելու նպատակով հետաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ