fbpx
Արցախ

Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՆ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը, ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։

Հրթիռակոծությունից հետո Մարտունի քաղաքում ևս հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է ժամանակին մարել կրակը։

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3765690826798698

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ