fbpx
Սպորտ

Գիտակցության է եկել մոտ 3 տարի կոմայի մեջ գտնվող ֆուտբոլիստը

«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին, ով արդեն 2 տարի 9 ամիս գտնվում էր կոմայի մեջ գիտակցության է եկել:

Այս մասին հայտնում են Հոլանդական ԶԼՄ-ները և նշում, որ նախկին ֆուտբոլիստը արթնացել է, ուտում է, իսկ Նուրիի եղբայրը հայտնել է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է և այժմ նա ապրում է այն տանը, որը հատուկ իր համար է կառուցվել:

Նուրին չի խոսում, բայց եղբայրները կարողանում են միմյանց հետ շփվել հոնքերի շարժումներով:

Հիշեցնենք, որ Նուրին գիտակցությունը կորցրել էր «Վերդերի» հետ 2017 թվականի հուլիսին կայացած ընկերական խաղում` սրտի առիթմիայի պատճառով, իսկ բժիշկները հավաստիացնում էին, որ ֆուտբոլիստը երբեք չի խոսի, չի ուտի և չի ճանաչի մարդկանց:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ