Սպորտ

Կարող ենք հպարտանալ մեր թիմով․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Լիվերպուլի» հետ ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչի պատասխան հանդիպման մասին, որն ավարտվեց 0-0 հաշվով։

«Մենք հասկացանք, որ այսօր պետք է դիմադրենք: Բայց ի վերջո մենք ստացանք այն, ինչ ուզում էինք:

Կարծում եմ ՝ մենք լավ հարմարվեցինք իրավիճակին: Մենք հաղթահարեցինք «Լիվերպուլի» արգելքը և կարող ենք հպարտանալ մեր թիմով:

Գիտեինք, որ մրցակիցը շատ արագ է խաղալու: Առաջին 15 րոպեներին նա իսկապես շատ լավն էր: Բայց դա նորմալ է:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում երբեմն ստիպված ես կենտրոնանալ պաշտպանության վրա: Մենք դա արեցինք և շարունակում ենք պայքարը», – Զիդանի խոսքերը փոխանցում է BT Sport-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ