fbpx
Գիտություն

Գիտնականները բախման պատրաստ 3 սև խոռոչ են հայտնաբերել

Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտնականները բախմանը պատրաստ 3 գերզանգվածային սև խոռոչներ են հայտնաբարել: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ իրար կողք տեղակայված սև խոռոչները գտնվում են գալակտիկաների միաձուլման եզրին՝ Երկրից գրեթե մեկ միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Astrophysical Journal-ում:

«Մենք զույգ սև խոռոչներ էինք փնտրում, և հանկարծ հանդիպեցինք այդ զարմանալի համակարգին»,- ասել է Ջորջ Մեյսոնի համալսարանից հետազոտության ղեկավար Ռայա Փֆեյֆլը:

«Դա գերզանգվածային սև խոռոչների եռակի համակարգի գոյության ամենամեծ ապացույցն է»,- հավելել է նա:

Ինչպես հաղորդել է NASA-ն՝ գիտական աշխատանքի ընթացքում հետազոտողներին հաջողվել է միավորել ինչպես Երկրի վրա, այնպես էլ տիեզերքում աստղադիտակներից ստացված տվյալները՝ հաստատելու այդ հազվագյուտ համակարգի եռաչափությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ