fbpx
Գիտություն

22:30 10/6/2019

Գիտնականները գնահատել են Երկրի հետ վիթխարի աստղակերպի բախման վտանգը

Եվրոպայի տիեզերական գործակալությունը նորացրել է այն տիեզերական օբյեկտների ցուցակը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Երկրի համար:

Ըստ ժամկետի՝ ամենամոտ միջադեպը Երկրի հնարավոր բախումը 2006QV89 աստղակերպի հետ: Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին: Այդ իրադարձության հավանականությունը մեկ շանսն է յոթ հազարից:

Այժմ աստղակերպը գտնվում է Երկրից մոտավորապես 6,7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: 2006QV89 աստղակերպի երկարությունը 109 մետր է և լայնությունը 48,5 մետր: Այդ երկնային մարմինն արդեն մի քանի անգամ թռել է Երկրի մոտով 50-ական, 60-ական, 70-ական և 80-ական թվականներին:

Հաջորդ անգամ աստղակերպը մոլորակին կմոտենա 2032 թվականին: Պոտենցիալ սպառնալիքների ցուցակը գլխավորում է 2010RF12 աստղակերպը: Փորձագետները ենթադրում են, որ Երկրի հետ երկնային մարմնի վտանգավոր մերձեցումը տեղի կունենա 2095 թվականին, բախումների հավանականությունը մեկ շանսն է 16-ից։

Վերեվ