Գիտնականների միջազգային խումբը մոտ 600 տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզուն պատուհասած աղետալի ցունամիի հետքեր է հայտնաբերել: Այս մասին հաղորդվում է մամլո հաղորդագրությունում Phys.org-ում:
Հետազոտողները կղզում վայրեր են հայտնաբերել, որտեղ XI-XII դարերի 10 հնագույն բնակավայրեր են եղել: Պահպանված բնակավայրում հայտնաբերված կերամիկական սպասքի վերլուծությունը ցույց է տվել, որ արտեֆակտները պատրաստված են եղել Սիրիայում և Չինաստանում:
Պարզվել է, որ հնագույն աղետը նման է եղել 2004 թ.-ին տեղի ունեցածին: Այդ ժամանակ ցունամին հանգեցրեց 280 հազար մարդու մահվան, միլիոնավոր մարդիկ զրկվեցին իրենց տներից: