fbpx
Գիտություն

Գիտնականները պարզել են Ռուփքունդ լճի գաղտնիքը

Գիտնականների միջազգային խումբը պարզել է մի քանի հարյուր կմախքների ծագումը, որոնք գտնվել են ծովի մակարդակից ավելի քան 5 հազար մետր բարձրությամբ հիմալայական Ռուփքունդ լճի մոտ: Պարզվել է, որ մասունքները պատկանում են 3 տարբեր խմբերի, որոնք տեղանք են այցելել հազար տարվա ընթացքում, նշված է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հետազոտողները անալիզի են ենթարկել 72 մարդու մասունքներից վերցված միտոքոնդրիալ ԴՆԹ-ն: Զոհվածներից շատերն ունեին գապլոխմբեր, որոնք հատուկ են ժամանակակից հնդկական պոպուլյացիային: Հայտնաբերվել են նաեւ Արեւմտյան Եվրասիայի բնակչության համար տիպիկ գապլոխմբեր:

38 մարդու լիակատար գենոմի վերականգնումը ցույց է տվել, որ մասունքների թվում կան նվազագույնը 3 առանձին խմբերի ներկայացուցիչներ: Առաջին խումբը կազմված էր 23 մարդուց, որոնց նախնիները կապված էին հնդկական պոպուլյացիայի հետ: Պարզվել է, որ 14 մարդուց երկրորդ խումբն ազգակից էր արեւելյան Միջերկրականում՝ ժամանակակից Կրետեում եւ Հունաստանում բնակված մարդկանց: Երրորդ խումբը ներկայացրել է մեկ մարդ, որը ծագում էր Հարավարեւելյան Ասիայից: Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուփքունդ լիճը մարդկանց գրավել է ամբողջ աշխարհից:

Նախնական կարծիքի համաձայն՝ մարդիկ մահացել են աղետալի իրադարձության հետեւանքով: Սակայն նոր տվյալները ցույց են տվել, որ ճանապարհորդների տարբեր խմբերը լճում մահացել են հազար տարվա ընդմիջմամբ, ընդ որում՝ ամենաուշ իրադարձությունը թվագրված է մեր դարաշրջանի 1800 թվականով: Սակայն մինչեւ հիմա հայտնի չէ, թե մարդկանց ինչն է բերել այստեղ, եւ որն է դարձել նրանց կործանման իսկական պատճառը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ