fbpx
Առողջապահություն

Գիտնականները ուղեղի ծերացումը կանխելու միջոց են հայտնաբերել

Քեմբրիջի գիտնականները պարզել են, որ ծերացող ուղեղին հնարավոր է երկրորդ երիտասարդություն տալ: Դա հնարավոր է ցողունային բջիջներին «խաբելու» միջոցով: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ գիտնականները փորձարկում են կատարել առնետների վրա: Նրանք վերցրել են ծեր առնետի ուղեղի բջիջներ, փոխպատվաստել ավելի երիտասարդ առնետի ուղեղում: Այս «գործընթացից» բջիջներն անմիջապես երիտասարդացել են: Խոսուն արդյունք է տվել նաև հակառակ գործընթացը. երիտասարդ բջիջները ծեր մարմնում կորցրել են վերականգնվելու ունակությունը:

Փորձի արդյունքում պարզվել է, որ բջջի «պահվածքը» կախված է միջավայրից, որում այն գտնվում է: Ավելին, գիտնականները հասկացել են՝ ինչպես են բջիջները տեղեկություն ստանում՝ որտեղ են իրենք. այդ տեղեկությունները բջիջներին է փոխանցում Piezo1 սպիտակուցը:

Գիտնականները փորձել են պարզապես ծեր բջիջներից հեռացնել այդ սպիտակուցը. անմիջապես հետևել է սպասված արդյունքը. բջիջները դադարել են հասկանալ, որ իրենց շրջապատում է կոշտ, ոչ ճկուն միջավայր, այն համարել են փափուկ, ըստ այդմ` փոխվել է նրանց պահվածքը. բջիջները դարձել են աշխույժ և առույգ:

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս փորձարկումն իրենց կօգնի ցրված սկլերոզի և ուղեղի գործառույթների այլ խախտումների դեմ պայքարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ