fbpx
Առողջապահություն

04:00 6/10/2019

Գիտնականները խորհուրդ են տալիս քաղցր ըմպելիքները փոխարինել սուրճով կամ թեյով

Քաղցր ըմպելիքները նպաստում են ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, ինչպես նաև նվազեցնում են ինսուլինի հանդեպ զգայականությունը, ինչը նշանակում է, որ դրանք նպաստում են 2-րդ տեսակի դիաբետի առաջացմանը։

Այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս քաղցր ըմպելիքները փոխարինել անվտանգ այլընտրանքով՝ ջրով, թեյով կամ ոչ քաղցր սուրճով։ Այս մասին հայտնում է Dail Mail-ը: Նշվում է, որ գիտնականները հետազոտություն են կատարել, որի ընթացքում ուսումնասիրել են քաղցր ըմպելիքների օգտագործման մակարդակը և դիաբետի տարածվածությունն ավելի քան 20 տարի մոտ 192 հազար մարդկանց շրջանում։

Արդյունքում պարզվել է, որ քաղցր ըմպելիքների ընդհանուր սպառման ավելացումն օրական ընդամենը 4 ունցիայով (մոտ 113 գրամ) չորս տարվա ընթացքում կապված է եղել դիաբետի ռիսկի 16 տոկոսով ավելացման հետ հաջորդ 4 տարիներին։ Եթե հետազոտության մասնակիցները մի քաղցր ըմպելիքը փոխարինել են ջրով, սուրճով կամ թեյով, դա հանգեցրել է դիաբետի ռիսկի նվազման 2-10 տոկոսով։

Վերեվ