fbpx
Կառավարություն

Գիտության պետական կոմիտեի նախագահը հրաժարական է տվել․ Factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Թե որն է պատճառը, փորձեցինք ճշտել Սամվել Հարությունյանից։

«Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,-փոխանցեց Հարությունյանը։

Իսկ որն է եղել իր տեղակալի՝ 60 ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը, արդյոք այս դեպքում եւս առաջացած տարիքը․ այս հարցի հետ կապված Հարությունյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ