fbpx
Գիտություն

19:54 6/2/2019

Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն

Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը և գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է այսօր։

Ըստ այդ ծրագրի՝ գիտության ոլորտում անհրաժեշտ է․

բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.

Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող.

ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցու­թյան կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում.

սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում.

գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ.

ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։

Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար, ըստ ծրագրի, կարևոր է լինելու կրթական և գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական և գիտական ծառայությունների բովանդակության և ծրագրերի՝ շուկայի, հասարակության և պետության պահանջարկին համաժամանակեցումը։

Վերեվ