fbpx
Աշխարհ

Գլազգոյի համալսարանը 20 մլն ֆունտ սթերլինգ տուգանք կվճարի

Գլազգոյի համալսարանը հայտարարել է, որ 20 մլն ֆունտ սթերլինգ ռազմատուգանք կվճարի ստրկավաճառությունում ունեցած դերի համար, հաղորդում է Daily Mail-ը:

Համարվում է, որ Գլազգոյի համալսարանը Բրիտանիայի առաջին հաստատությունն է, որն առաջարկել է ռազմատուգանք վճարել անդրատլանտյան ստրկավաճառության հետ իր կապի համար:

«Արդարության վերականգնման ծրագիրը կիրականացվի Արեւմտյան Հնդկաստանի համալսարանի հետ համատեղ եւ համալսարանի հատկացրած գումարը կծախսվի Գլազգո-Կարիբներ զարգացման հետազոտության կենտրոնի հիմնադրման համար:

Կենտրոնը, որը հիմնադրվելու է եւ Գլազգոյում եւ Կարիբներում կխթանի հասարակական իրազեկությունը ստրկության պատմության մասին:

Վերջին տվյալների համաձայն ՝ համալսարանը որոշիչ դեր է խաղացել 18-19 դդ աբոլիցիոնիստական շարժման մեջ: Սակայն պարզվել է, որ  հաստատությունը «զգալի ֆինանսական աջակցություն» է ստացել այն մարդկանցից, ովքեր շահույթ են ունեցել ստրուկների առեւտրից: Հայտնի է դարձել, որ հաստատությունը ստրկավաճառներից ներկայիս գներով ստացել է 16.7 միլիոնից մինչեւ 198 միլիոն ֆունտ սթերլինգ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ