fbpx
Իրավական

Գլխավոր դատախազը ժամանեց Վերաքննիչ դատարան, որտեղ ընթանում է Քոչարյանի գործով դատը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քիչ առաջ ժամանեց Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Նշենք, որ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում են չորս դատախազներ։ Դատական նիստին մասնակցում է նաև երկրորդ նախագահը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, գործով տուժող Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ