fbpx
Քաղաքականություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Նա ողջունել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների երկխոսությունը, որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում։

Այս մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Գուտերեշը հույս է հայտնել, որ երկխոսությունը շարունակական կլինի ու ջանքեր կգործադրվեն խնդիրները կարգավորելու և տևական խաղաղության հասնելու համար։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շահագրգիռ կողմերին նաև կոչ է արել կենտրոնանալ խաղաղության և գործակցության առաջխաղացման ուղղությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ