fbpx
Աշխարհ

Գլոբալ տաքացումը կործանարար կլինի ԱՄՆ-ի համար

Միացյալ Նահանգների արևելյան ափին սպասվող փոթորիկները շատ ավելի ինտենսիվ և կործանարար կլինեն երկու տասնամյակ հետո: Այս մասին տեղեկացնում է Hightech+-ը։

Առանձնապես ինտենսիվ փոթորիկները կարող են հարյուր միլիարդավոր դոլարների վնաս հասցնել։ Վերջին տասնամյակում ատլանտյան փոթորիկների հետևանքները վերացնելն ավելի թանկ է դառնում, բայց դրանց ինտենսիվությունն ու ազդեցությունը կանխատեսելը դեռևս հեշտ չէ։ Գիտնականների խումբը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանից և Օվկիանոսագիտական և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունից մշակել է համակարգչային մոդել՝ ուսումնասիրելու համար կլիմայական փոփոխության ազդեցությունը փոթորիկների վրա։ Պարզվել է, որ ազդեցությունը կարող է երկակի լինել. ինչպես ցույց են տվել ավելի վաղ կատարված աշխատանքները, օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի փոթորիկների ինտենսիվության աճի։ Բայց առաջին անգամ ապացուցվեց, որ գոլորշիների խտացման ավելացումը մթնոլորտում կթուլացնի քամու ուղղահայաց շարժը դեպի Արևելյան ափ։ Իսկ դա, իր հերթին, էլ ավելի կուժեղացնի փոթորիկները։

Այս ամենը տեղի կունենա մերձարևադարձային ցիկլոնների ուժեղացման ֆոնին, գրում են գիտնականները։ Արևելյան ափի բնակիչները և կառավարությունը պետք է հաշվի առնեն սա՝ տարածաշրջանի զարգացման և պաշտպանության ծրագրեր մշակելիս։

Չնայած կլիմայի փոփոխությունները սովորաբար դանդաղ պրոցես են, մոդելը մատնանշում է, որ նշված անթրոպոգեն փոփոխությունները տեղի կունենան շատ արագ։ Դրանք նկատելի կդառնան արդեն մինչև 2040 թվականը։ Դա նշանակում է, որ իշխանություններն ընդամենը 20 տարի ունեն, որպեսզի պատրաստվեն և փորձեն չեզոքացնել գոնե ամենածայրահեղ եղանակային երևույթները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ