fbpx
Հասարակություն

Հնարավոր է, որ Գլորիայի աշխատակիցները նորից աջակցություն ստանան

Այսօր` հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ քննարկումները շարունակվում են ուղղված սոցիալ տնտեսական աջակցության ծրագրերին:

Հարցին, թե արդյոք արդեն մեկ անգամ աջակցություն ստացածներին նորից աջակցելու ծրագրեր կան, մասնավորապես, «Գլորիայի» աշխատակիցները երկրորդ անգամ են զրկվել աշխատանքից, նախարարը պատասխանեց, որ ելնելով իրավիճակից այդ աջակցության հնարավորությունները նույնպես կքննարկվեն:

«Որևէ նոր բան ասել չեմ կարող: Չեմ բացառում, որ նրանք նորից աջակցություն ստանան, բայց հստակ բան ասել չեմ կարող»,-հայտնեց Բաթոյանը:

Մեկուսացված անձանց աջակցելու հարցի վերաբերյալ, Բաթոյանն ասաց, որ խոսքն անաշխատունակության նպաստի մասին է:

«Մենք քննարկել ենք այս հարցը և համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին խնդրել ենք նորից քննարկենք, որ ֆինանսական հաշվարկները հասկանանք: Մենք արդեն հաշվարկներ արել ենք և հիմա դա շրջանառվում է»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ