Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնում է, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է հաստատվել:
Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 115 է:
Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը հայտնեց, որ բոլոր վարակակիրները, իր տեղեկությամբ իրենց լավ են զգում։
Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:
