fbpx
Քաղաքականություն

Գլխավոր դատախազության աշխատակիցները պարգևատրվել են Մխիթար Գոշ մեդալով

Armen Sargsyan voroshum

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ դատախազության աշխատակիցները պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը՝

Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Արմեն Վոլոդյայի Մարուխյանին – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ.

Արթուր Սամվելի Չախոյանին – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ.

Վահե Վարուժանի Ռաֆայելյանին – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ