fbpx
Սպորտ

Էնրիկեն և Զիդանը Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդներն են

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու հիմնական հավակնորդներն են: Այս մասին հայտնում է A Bola-ն: Աղբյուրի փոխանցմամբ, այս պաշտոնի հիմնական հավակնորդը եղել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որը, սակայն, մերժել է այդ առաջարկը:

Վերջին 8 տարիների ընթացքում Պորտուգալիայի հավաքականը գլխավորում էր Ֆերնանդու Սանտուշը: Նա թիմի հետ դարձել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության հաղթող, իսկ Կատարում անցկացված աշխարհի առաջնությունում դուրս է մնացել քառորդ եզրափակիչ փուլից, որտեղ զիջել է Մարոկկոյին: Սանտուշն այնուհետև հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականից հեռացել է ԱԱ-2022-ից հետո: Նրա գլխավորությամբ թիմը հասել է 1/8 եզրափակիչ, որտեղ զիջել է դարձյալ մարոկկացիներին, բայց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:

Զինեդին Զիդանը 2021 թվականի ամառվանից առանց աշխատանքի է մնացել, երբ հեռացավ Մադրիդի «Ռեալից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ