fbpx
Զինված Ուժեր

Գլխավոր շտաբն անօրինական հրամաններ չի արձակում. Արտակ Դավթյանը՝ ԳՇ-ն դատի տալու մասին

Հուլիսի 12-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՊՆ աշխատակցի կողմից Գլխավոր շտաբին պետին դատի տալը, ասաց.

«Գլխավոր շտաբն անօրինական հրամաններ չի արձակում, եթե սխալ որոշում է եղել, դատարանի որոշմամբ կուղղենք»:

Լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի Ապրիլյան պատերազմի հարցերով ստեղծված քննիչ հանձնաժողովի մասին, և իր կարծիքով արդյոք պատերազմը դավադիր պատերազմ էր, Արտակ Դավթյանը նշեց, որ հենց այդ հարցերի պատասխանները տալու համար էլ ստեղծված է հանձնաժողովը, և հավելեց, որ ինքը տեղեկություն չունի՝ պատերազմը պայմանավորված էր, թե՝ ոչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ