fbpx
Սպորտ

Գնում ենք Գերմանիա՝ պատմություն կերտելու. Մբապե

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից ունեցած ակնկալիքներով։ Մրցաշարը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

«Ինձ համար սա առաջին նորմալ Եվրոն է: 2021 թվականին մրցաշարն անցկացվեց շատ երկրներում, զգացողությունն այլ էր. Այդ իսկ պատճառով ես անհամբեր եմ, որ այն մեկնարկի:

Ես, անշուշտ, ցանկանում եմ իմ հետքը թողնել խաղադաշտում Եվրոյի ժամանակ։ Մենք գալիս ենք Գերմանիա՝ պատմություն կերտելու։ Սա մեր գործն է։ Մենք պատրաստ ենք, ծարավ ենք հաջողության և գիտենք, թե ինչ պետք է անենք։ Մենք կարող ենք լավ բան անել մեր երկրի համար, եթե գավաթը տուն բերենք։ Ստիպված կլինենք քայլ առ քայլ վարժվել դրան։ Սկզբում մեզ լավ խմբային փուլ է պետք, իսկ հետո կտեսնենք»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Footmercato-ն՝ վկայակոչելով Sport Bild-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ