fbpx
Աշխարհ

Թուրքիայում գնաճը 10 անգամ ավելի շատ է եղել Եվրոպայում գնաճից

Թուրքիայի Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում գնաճը կազմել է 61 տոկոս, ինչը շուրջ 10 անգամ ավելի շատ է Եվրոպայում գրանցված 6,2 տոկոս գնաճից։

Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ծառայությանը։

Այստեղ խոսքը վերաբերվում է 2022 թվականի մարտ ամսին, որը համեմատության մեջ է դրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Ըստ աղբյուրի՝ ոչ պաշտոնական տվյալներով Թուրքիայում մեկ տարվա գնաճը ոչ թե 61 տոկոս է, այլ մինչև 142:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այս գնաճը կապել էր միջազգային շուկայում գնաճի, ինչպես նաև երկրում սեզոնային գնաճի հետ, սակայն նրա ընդդիմադիրները նման բարձր ցուցանիշը կապում են լիրայի արժեզրկման հետ ու հիմնականում անհիմն են համարում Էրդողանի հայտարարությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ