fbpx
Աշխարհ

Չինաստանում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ և զոհ

Շաբաթ օրը Չինաստանի հարավում արագընթաց մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել հանկարծակի սողանքի պատճառով: Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, մեքենավարը զոհվել է, առնվազն 8 մարդ տուժել է:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:30-ին: D2809 արագընթաց գնացքը Գուույան քաղաքից ուղևորվել է Գուանչժոու: Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Ժունցզյան կայարանի թունելի մուտքի մոտ սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով գնացքի 7-րդ և 8-րդ վագոնները դուրս են եկել ռելսերից։

Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում՝ մեկ ուղեկցորդ և յոթ ուղևոր։ Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է նաև, որ գնացքի մյուս 136 ուղևորները շտապ տարհանվել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ