fbpx
Սպորտ

Գնահատվել է Զիդանի՝ Ռեալում մնալու հավանականությունը

Ողջ միջազգային մամուլում հակասական տեղեկություններ են շրջանառվում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ ակումբում մնալու վերաբերյալ։

Վերջերս Goal.com-ը գրեց, որ Զիդանն իր ֆուտբոլիստներին ասել է հեռանալու մասին։ Դրանից հետո ֆրանսիացի մասնագետն անձամբ ասաց, որ ինքն ուղղակի չէր կարող մրցաշրջանի այս հատվածում այդպիսի բան ասել իր խաղացողներին։

Այժմ էլ El Chiringuito-ն է փորձել է գնահատել, թե որքանով է հավանական, որ Զիդանը կմնա «Ռեալում»։ Աղբյուրն այդ հավանականությունը գնահատում է 55 տոկոս։

Նշվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը նույնպես համոզվածություն ունի, որ Զիդանն այս մրցաշրջանի ավարտից հետո չի լքի մադրիդյան ակումբը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ