ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.56 դրամով և կազմել 393.73 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 418.50 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 5.72 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.75 դրամով և կազմել 479.48 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 54.43 դրամով և կազմել 22669.22 դրամ: Արծաթի գինն աճել է 4.78 դրամով և կազմել 294.19 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ: