fbpx
Սպորտ

Գնում եմ նպատակիս հետևից․ Միհրան Հարությունյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում կրած առաջին պարտությունից հետո առաջին գրառումն է արել Instagram-ում։

«Պարտության ժամանակ քննադատում են, իսկ հաղթանակներից հետո հրաժարվում են նախկին վիրավորանքներից։ Շնորհակալ եմ բոլորից` ջերմ խոսքերի համար։ Ինչպես արդեն ասել եմ, ինձ կսիրեն ու կատեն, դա նորմալ է։

Դուք շարունակեք ձեր գործը, իսկ ես իմն` առաջ գնալը։ Մոսկվան 1812 թվականին հանձնեցին, որ հաղթեն պատերազմը։ Երեխաները երբ քայլել են սովորում՝ ընկնում են, բայց կրկին ոտքի են կանգնում և շարժվում են առաջ։

Ամենակարևորն ինձ համար այն է, թե ինչպես ինձնով կհպարտանա իմ ընտանիքը, հանուն դրա ես սարեր կշրջեմ։ Ես գիտեմ, թե ով եմ ես, ում համար և ինչու է ընտրվել այս դժվար և դառը ճանապարհը։ Ես գնում եմ իմ նպատակի հետևից և կհասնեմ նրան։ Կհանդիպենք շատ շուտով։

Հ.Գ.

Ես կվերադառնամ նույն ձև, բայց ուրիշ»։

https://www.instagram.com/p/B4Fzi71IK03/?utm_source=ig_embed

Հիշեցնենք, որ Սոչիում տեղի ունեցած GFC 19/Krepost 6 մրցաշարում, 65,8 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը նոկաուտով պարտվել էր ղազախ Զասուլան Ակիմժանին, որը երրորդ ռաունդում ոտքով հարված էր կատարել՝ հասնելով հաղթանակի։

Խառը մենամարտերում Միհրան Հարությունյանը տարել է 3 հաղթանակ, կրել 1 պարտություն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ