fbpx
Սպորտ
12:20 13/02/2020

Գողացել են Դանի Ալվեսի ավտոմեքենան

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի ավտոմեքենան գողացել են Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում։ Այս մասին հաղորդում է Globoesporte-ն։

«Սան Պաուլու» ակումբի 36-ամյա ֆուտբոլիստի ավտոմեքենան գողացել են ավտոկայանատեղիից։ Անհայտ տղամարդը սպառնացել է պահակներին ու հեռացել Դանի Ալվեսի ավտոմեքենայով։ Ֆուտբոլիստը դիմել է ոստիկանություն։

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսն անցած ամռանը հեռացավ ֆրանսիական «ՊՍԺ»-ից։ Նա անվճար տեղափոխվեց «Սան Պաուլու»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։

Դանի Ալվեսն աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։ Նա ակումբների և Բրազիլիայի հավաքականի հետ նվաճել է 40 տիտղոս։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ