fbpx
Իրավական
07:30 27/07/2019

Գողացված բանկային քարտերով կանխիկացվել էր մի քանի հարյուր հազար դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում մի կին հաղորդում տվեց, որ անծանոթ մեկը գողացել է իր դրամապանակը, որի մեջ փող ու բանկային քարտեր են եղել՝ գաղտնաբառերով։

Շուտով հնչեց ևս մեկ ահազանգ։ Այս դեպքում գրպանահատության թիրախ էր դարձել մի տղամարդ։ Այս դեպքում ևս գողացված բանկային քարտի հետ գաղտնաբառ կար։ Դեպքից որոշ ժամանակ անց տղամարդու բանկային քարտից կանխիկացվեց 100․000 դրամ։ Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-միջոցառումների արդյունքում հետքը գտան։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Գյումրիի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նրան հայտնաբերելու միջոցառումների ընթացքում Վանաձորում բնակվող մի կնոջ պայուսակից հափշտակվեց 330․000 դրամ։ Օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ այս գողությունը ևս կատարել է գյումրեցի տղամարդը։ Նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին։

Հենց բերման ենթարկվելու օրը ոստիկանությունում հնչեց ևս մեկ այազանգ․ մի տղամարդու գողացված բանկային քարտով կանխիկացվել էր 273․000 դրամ։ Գաղտնաբառը դարձյալ քարտի հետ էր եղել։ Բերման ենթարկվածը խոստովանեց նաև, որ ժամեր առաջ ինքն է գողությունը կատարել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ տղամարդը մենակ չի գործել։ Այս հանգամանքը ամբողջությամբ բացահայտելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ են իրականացվում։

Հարուցվել է քրեական գործք։

Քննությունը շարունակվում է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ