fbpx
Իրավական

Գողություն` Բագրատունյաց պողոտայում կայանված ավտոմեքենայի սրահից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը:

2019 թ. մարտի 29-ին՝ ժամը 01:20-ից մինչև ժամը 01:40-նն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, կոտրել է Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում կայանված ավտոմեքենայի կողային հատվածի ապակին`պատճառելով զգալի չափերով գույքային վնաս, այնուհետև մուտք գործել սրահ և այնտեղից գաղտնի հափշտակել պայուսակ, որի մեջ եղել է անձնագիր, 200.000 ՀՀ դրամ գումար, բջջային հեռախոս և այլ իրեր՝պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով և ուղարկվել ՀՀՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել է անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ