fbpx
Սպորտ

Գոհ եմ Օզիլի խաղից ու պահվածքից.Էմերի

Ունայ Էմերին խոսել է Մեսութ Օզիլի կատարած աշխատանքի մասին:

«Օզիլը սկսել է ավելի քրտնաջան աշխատել: Նա հիանալի է մարզվում, լավ է խաղում և օգնում է թիմին:

Ես գոհ եմ «Արսենալում» նրա խաղից ու պահվածքից: Կարծում եմ՝ հիմա թիմում լավ մթնոլորտ է տիրում և ամուր թիմային ոգի:

Յուրաքանչյուր խաղացող իր ներդրումն ունի՝ իր գործողություններով և լավ պահվածքով: Ցանկանում եմ, որ այդ ոգին պահպանվի»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ