Սպորտ

Պորտուգալացի գոլահարի հերթական տպավորիչ արդյունքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Համաշխարհային ֆուտբոլի գոլահարներից Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է տպավորիչ ցուցանիշներ գրանցել։

Նա գոլի հեղինակ է դարձել Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի «Սպեցիայի» հետ խաղում, որն այս առաջնությունում պորտուգալացու 20-րդ գոլն էր։

Այսպիսով՝ Ռոնալդուն արդեն 12 մրցաշրջան անընդմեջ առաջնությունում կարողանում է առնվազն 20 գոլի հեղինակ դառնալ։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Սպեցիա» խաղն ավարտվեց թուրինյան ակումբի հաղթանակով՝ 3-0 հաշվով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ