Սելենա Գոմեսն ու Հեյլի Բիբերն առաջին անգամ միասին լուսանկարվել են՝ Լոս Անջելեսում ակադեմիայի թանգարանի երկրորդ ամենամյա «Գալա»-ին, գրում է Daily Mail-ը։
2017 թվականին սկանդալի պատճառ դարձած Ջասթին Բիբերը միջոցառմանը չի մասնակցել։ Նա, ըստ աղբյուրների, «շատ ուրախ է, որ նրանք բոլորը կարող են առաջ շարժվել, եւ որ կարող է խաղաղություն լինել»։
Աղջիկները միասին լուսանկարվել են այն բանից հետո, երբ Հեյլի Բիբերը ճշտել է իր ամուսնու հետ հարաբերությունների ժամանակագրությունը։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ Հեյլին երգչին տարել է Գոմեսի ձեռքից։

