fbpx
Սպորտ

Գոնե մեծ ձեռքբերում էր աշխարհի լավագույն խաղացողների կողքին կանգնելը․ Վան Դեյկ

Մի փոքր հիասթափված էի, որ չստացա «Ոսկե գնդակը»։ Այս մասին ասել է «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը։ Հոլանդացին հավակնում էր այդ մրցանակին, բայց փոքր-ինչ զիջեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին՝ ի վերջո դառնալով երկրորդը:

«Ես մի փոքր հիասթափված էի, որ չստացա «Ոսկե գնդակը»: Ինքս ինձ համար միանգամից որոշեցի, որ կմեկնեմ արարողությանը, և, ի վերջո, հիանալի երեկո էր: Ինձ համար գոնե մեծ ձեռքբերում էր այն, որ ես կանգնած էի աշխարհի լավագույն խաղացողների կողքին»,-ասել է Վան Դեյկը:

Ֆուտբոլիստը պատմել է, որ երեկոյի ընթացքում խոսել է Մեսսիի հետ:

«Դա ամենաերկար խոսակցությունը չէր, քանի որ նա առանձնապես անգլերենի չի տիրապետում: Այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ մենք հարգում ենք միմյանց»,-ասել է հոլանդացին։ Այս մասին հաղորդում է Mirror- ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ